Ես ներառական կրթության մասնագետ չեմ ու գիտեմ այնքանը, որքանը որ պետք է իմանալ որպես քաղաքացի ու արվեստագետ:
Մի քանի օր առաջ մեկն արտահայտվել էր շատ վատ, ու կարծում էի, թե, ուղղակի ելնելով գաղափարական ընկալումներից, մարդ էր՝ ասեց-պրծավ:
Ստացվում է, որ չէ, դեռ դեմ արտահայտվողներ կան ու քիչ չեն:
Ժամանակին (մոտ քսանհինգ տարի դասավանդելու ընթացքում) բազմիցս համոզվել եմ, որ խմբեր (կուրսեր, դասարաններ) կան, որտեղ, էսպես ասած, առողջական խնդիներ չունեցող մեկը հարամել է տարիների աշխատանքը և ապացուցել, որ ինքը կատարյալ վատ է անդրադառնում մնացածի վրա և հակառակը:
Մի հարց եմ ուզում տալ պատասխանատուներին.
- Ինչպե՞ս եք նայելու էդ երեխեքի ծնողների աչքերի մեջ, երբ իրենց զավակներին համարում եք ոչ համարժեք ձեր երեխաներին ու մեկուսացնում եք։
ՀԱՅ հասարակությունն իրեն համարում է բարի ու մշակութային: Հիմա հիշեցնելու ժամանակ է, որ բարությունը քո տեսակի թույլ հատվածի հանդեպ պիտի ցույց տալ, ոչ թե օտարերկրացու առաջ հյուրընկալ երևալով:
ԵՄ ողջ փաթեթն աբսուրդ եմ համարում և վնասակար մեզ համար, բայց սա միակ բանն է, որը՝ որպես նորմալ հասարակություն, մենք պիտի սովորենք և ընդունենք:
Ինքս ունեմ եղբայր, ով դպրոց չի գնացել ծննդաբերական տրավմայի պատճառով, ու ինձ համար անհասկանալի է եղել, երբ որևէ կերպ մեկուսացվել է շրջապատից։
ՑԱՎՈՔ, մեր հասարակությունը դեռ պատրաստ չէ լինելու մարդասեր, հազար միտք ու գաղափար կասի՝ հակառակն ապացուցելու համար, բայց .....
Բա ի՞նչ էիք ուզում, մենք ախր հինգ հազար տարվա մշակույթ ունենք: