Panorama.am-ը գրում է.
Պարզ է, որ ԼՂՀ անկախության տարեդարձին ընդառաջ հակառակորդի կողմից սպասվում է ակտիվացում, սադրանքներ, տեղեկատվական դիվերսիաներ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեղեկատվական անվտանգության մասնագետ Տիգրան Քոչարյանն՝ ընդգծելով, որ Ադրբեջանի հետ տեղեկատվական պայքարում Հայաստանը բավականին լավ դիրքերում է:
«Այդպիսի օրերին հիմնականում կայքերն են կոտրում, տեղադրում նկարներ, օրինակ Սաֆարովի նկարները: Լինում են դեպքեր, երբ տեղադրում են նաև հայերենով նյութեր»,-նշեց մասնագետը:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ պետք չէ ընդհանրապես ադրբեջանական լրատվամիջոցների տեղեկատվությունը բերել հասցնել մեր դաշտ. «Եթե ինչ-որ բան էլ կա ասելու, թողեք մեկնաբանություններում, եթե ունեք բացառիիկ տեղեկատվություն, ավելի լավ է հայտնեք ՊՆ համապատասխան վարչությանը: Բոլոր այն լրատվամիջոցները, ովքեր ադրբեջանական կայքերի տեղեկատվությունը բերում են մեր դաշտ, կամա թե ակամա աշխատում են թշնամու համար»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



