Ուշադրություն. օգոստոսի 29-30-ին Աճառյան փողոցից Մյասնիկյան պողոտայով երթևեկությունը փակ կլինի168.am–ը գրում է.

Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 29-ին և 30-ին` առավոտյան 06:00-ից մինչև 09:00-ի ժամային միջակայքում, երթևեկությունը մայրաքաղաքի Մյասնիկյան պողոտայով` Աճառյան փողոցի հատվածից սկսած, փակ կլինի: Որպես այլընտրանք առաջարկվում է օգտագործել Ռուբինյանց փողոցը, որտեղից էլ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանով հասնել մայրաքաղաքի կենտրոն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել