Replik.am-ը գրում է.
Եվրամիությունն ուկրաինական հակամարտության պատճառով դեռ չի կարող չեղյալ համարել Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. «Մենք իհարկե ցանկանում են հասնել այնպիսի քաղաքական պայմանների, որոնք մեզ թույլ կտային չեղյալ համարել պատժամիջոցները»,-ասել է նա Deutsche Welleի հետ հարցազրույցի ժամանակ՝ հավելելով, որ Բեռլինը ցանկանում է վերադառնալ Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններին:
«Մենք ցանկանում են գործընկերային հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, քանի որ կան շատ միջազգային խնդիրներ»,-նշել է Մերկելն՝ ավելացնելով, որ Մոսկվան մասնավորապես կարող էր օգնել սիրիական հակամարտության կարգավորմանը:
Նյութի աղբյուր՝ http://www.replik.am/arm/index.php?id=66061
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել