«Ես դադարել եմ լինել աղջիկ, որը բոլորին ժպտում է». Քիմ Քարդաշյան (ֆոտո)Life.panorama.am-ը գրում է.

Հայազգի հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը C Magazine-ին հարցազրույց է տվել և խոսել իր գործունեության ու 2-րդ հղիության բարդությունների մասին:

Քիմը վստահեցրել է, որ միայն իր անհատական նախագծերով է զբաղվում, որոնք իրեն հետաքրքրում են: «Ես աշխատում եմ միայն այն դեպքում, եթե տվյալ գործը 100%-ով հետաքրքրում է ինձ։ Այժմ ես փորձում եմ ավելի շատ ժամանակ հատկացնել ամուսնուս եւ դստերս։ Այժմ հենց նրանք են իմ կյանքի իմաստը»։

Խոսելով 2-րդ հղիության բարդությունների մասին, Քարդաշանը խոստովանել է, որ շատ դժվարությունների է հանդիպել. «Իմ ընկերքը սերտաճել էր, եւ ես ստիպված եղա մի քանի վիրահատությունների ենթարկվել։ Ես ամեն օր բժշկի էի գնում, անգամ դիմել էի դիետոլոգի, քանի որ կարծում էի՝ սննդակարգի հետ կապված խնդիրներ ունեմ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել