11913092_731395456989064_32009419_nGalatv.am-ը գրում է.

Հունգարիայի ոստիկանությունը հայտնել է 4 անձանց ձերբակալման մասին, երեքը Բուլղարիայի քաղաքացիներ են, մեկը՝ Աֆղանստանի, ովքեր կասկածվում են 71 փախստականների սպանության մեջ, որոնց դիերը հայտնաբերել էին Ավստրիայի արեւելյան շրջանում բեռնատարի մեջ,-հայտնում է BBC-ին:

Վիեննա տանող ճանապարհին հայտնաբերված բեռնատարում եղել են 59 տղամարդ, 8 կին եւ 4 երեխա: Նրանք բոլորը խեղդամահ են եղել:

Ավստրիայի Բուրգենլանդ տարածաշրջանի ոստիկանապետը՝ Հանս Պետեր Դոսկոցիլը, մամլո ասուլիսի ժամանակ հայտնել է, որ զոհվածներն, ամենայն հավանականությամբ, Սիրիայից գաղթած փախստականներ են եղել: Դիակների մեջ հայտնաբերել են սիրիական փաստաթղթեր:

Ավստրիայի ոստիկանությունից հայտնել են, որ այդ մարդկանց մահվան պատասխանատվություն կրելու է հունգարա-բուլղարական հանցախումբը, որը զբաղվում է փախստականների ապօրինի տեղափոխությամբ:

Հունգարիայում գրանցված բեռնատարի վրա փակցված է եղել  թռչնամիս արտադրող Hyza ընկերության լոգոն: Երբ ոստիկանները ժամանել են, որպեսզի ուսումնասիրեն բեռնատարը, նրանք հայտնաբերել են քայքայվող դիակներ:

Միայն անցած ամսվա ընթացքում ԵՄ սահմանն անցել են ռեկորդային թվով փախստականներ՝ 107,5 հազար մարդ:

Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցը BBC-ին տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ում փախստականների ընդունելության հետ կապված քաղաքականության հիմնական դրույթները չեն աշխատում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել