Լadynews.am-ը գրում է.
«Ի՞նչն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դարձնում ոչ սեքսուլ»,-ընթերցողներին այս հարցն ուղղելով՝ Woman.ru էլետրոնային պարբերականը ստացել է 13000 պատասխան:
Ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ գայթակղության գլխավոր թշնամին համարվել է տհաճ հոտը (մասնավորապես՝ բերանից). այդպես է կարծում հարցվածների 64 %-ը: Ոչ սեքսուալ են նաև ոչ խնամված կանայք՝ դրանում համոզված է 55%-ը: Իսկ ահա 51%-ին դուր չի գալիս չափից ավելի մազածածկույթը:

Ի դեպ, ընթերցողների կարծիքով՝ կանանց միևնույն ձևով «փչացնում» են երեք բան. ավելորդ քաշը (հարցվածների 31% -ը), անկողնում «փայտացվածությունը» և…աշխարհում բոլորին դիտողություն անելու սովորությունը: Եվ սա մեզ մտածելու ևս մեկ առիթ է. միգուցե՞ ողջ ջանքերը նիհարելուն ուղղորդելու փոխարեն իմաստ ունի հաճախել սեքսուալ ակտիվությունը բարձրացնող դասընթացների կամ ժամանակ առ ժամանակ հիշել մեր մեջ եղած Երեխային կամ Մեծահասակին, և ոչ միայն խրադատու Ծնող լինել: (Այս եզրույթները հաճախ են գործածվում հեգեբանների կողմից, որոնք գտնում են, որ յուրաքանչյուր մարդու անհատականությունը կազմված է նշված երեք «ենթաանհատներից»: Դժվար չէ որոշելը, թե տվյալ պահին դրանցից որն է հատկապես արտահայտվածը. Մեծահասակը՝ մեր «կարող եմ»-ն է, Ծնողը՝ «պետք է»-ն է, իսկ Երեխան՝ «ուզում եմ»-ը):
Հարվցածների մեկ քառորդից մի փոքր ավելին վստահ են, ծխելը կնոջը դարձնում է ոչ սեքսուալ: Այնպես որ դեն ենք նետում ծխախոտները և փորձում այլ կերպ ի ցույց դնել շրթունքների դյութիչ գեղեցկությունը (այդ խորամանկ խայծը կուլ է տալիս տղամարդկանց մեծ մասը):

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



