572fa94307884acb0e43d2df4c98d9e7_MՀայուհի Ռաքել Մելիքյանը մոտ 1 շաբաթ է անցկացրել խաղաղօվկիանոսյան Գուամ կղզում (ԱՄՆ)՝ ուսումնասիրելու տեղի մշակույթը և խթանելու այն Հայաստանում։ Այս մասին հայտնում է Pacific News Center-ը։

Այցի շրջանակում նա հանդիպել է գյուղապետերի ու բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ առաջարկելու Գուամի ներկայացուցիչներին և երեխաների խմբին Հայաստան ուղևորության գաղափարը։ Նա այդ կերպ ցանկանում է, որ Գուամի ներկայացուցիչները կիսեն արմատները՝ սովորեցնլու հայ երեխաներին մշակութային նմանություններն ու տարբերությունները։

Մելիքյանը Գուամի երեխաների համար առաջարկել է մասնակցություն Բարեկենդանին։

Մելիքյանը պարբերականի հետ զրույցում ասել է, որ քննարկումների մեջ է հայ հյուպատոսի հետ և հույս ունի ստեղծել ամուր կապեր։ Նա նշել է, որ Գուամն ու Հայաստանը հաստատակամորեն անցել են պատմական դժվարությունների միջով և երկուսն էլ պահպանել են իրենց մշակույթը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել