Նոր մանրամասներ՝ Մոսկվայում ձերբակալված հայազգի «օրենքով գող» Սուրիկի մասին (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)Yerkir.am-ը գրում է.

Օգոստոսի 26-ին Մոսկվայում ձերբակալվել էր Սուրիկ մականվամբ հայտնի «օրենքով գող» 39-ամյա Սուրեն Թավադովը: Վերջինիս անձնական խուզարկությամբ հայտնաբերվել ու առգրավվել էր թմրանյութ:

Նշենք, որ Սուրեն Թավադովն ազգությամբ հայ է , ծնվել է Ուզբեկստանի Անդիժան քաղաքում՝ ապահովված ընտանիքում: Նրա հայրը սպանվել է 1994թ-ին:

Սուրիկ Անդիժանսկուն օրենքով գող է կնքել Դեդ Հասանը՝ 2005թ-ին սկզբին: Խոսակցություններ կան, թե Սուրիկը գող է կարգվել հոր թողած կապիտալի շնորհիվ, սակայն նրա և Դեդ Հասանի մտերիմ կապը, կարծես թե հերքում է դա: Մեկ այլ աղբյուրի համաձայն՝ Թավադովի քրեական կարիերայի վերելքը գրանցվել է Նովոռոսիյսկում: Այնտեղ նա, եթե գողանում էր, ապա՝ միլիոններով, և հենց դրա շնորհիվ էլ իր համար կարողացավ ապահովել գողի կոչումը, որը հատուկ իրավունքներ և անձեռնամխելիություն շնորհեց նրան:

Թավադովը սովորաբար աչքի չի ընկել օրենքով գողերի հավաքների ժամանակ: Այժմ Սուրիկը պետք է պաշտպանի իր տիտղոսը և բանտի հասարակությանն ապացուցի այդ տիտղոսն ունենալու հիմնավորվածությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել