antibiotics-1024x700Հակաբիոտիկների չափազանց հաճախ ընդունումը կարող է երկրորդ տիպի դիաբետի առաջացման պատճառ դառնալ: Այս մասին վկայում է դանիացի գիտնականների հետազոտությունը, որի արդյունքները հրապարակվել են Journal of Clinical Endocrinology & Metabolism ամսագրում:

Մասնագտեներն ուսումնասիրել են ավելի քան 1 մլն մարդկանց հիվանդության պատմությունները, որոնցից մոտ 170 000-ը տառապել է դիաբետով: Պարզվել է՝ կրիտիկական թիվ է 15 տարում հակաբիոտիկների 5 կամ ավելի կուրսերի ընդունումը: Այդ դեպքում երկրորդ տիպի դիաբետի առաջացման ռիսկը մեծանում է 53%-ով նրանց համեմատ, ովքեր միայն մեկ անգամ են դիմել նման դեղամիջոցների կամ ընդհանրապես խուսափում են դրանցից:

Պատճառներից մեկը կարող է լինել հակաբիոտիկների վնասակար ազդեցությունը աղիների միկրոֆլորայի վրա: Դեղամիջոցների հաճախակի կիրառումը մարդուն փաստացի զրկում է առողջության համար կարևոր մի քանի բակտերիաներից, որոնք պատասխանատու են նյութափոխանակության գործընթացի համար, ասվում է հետազոտության մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել