Բաղադրիչները`

12 կտոր միս
աղ, սև պղպեղ
3/4 բժ ալյուր
2 հատ ձու
1/2 բժ կաթ
1 1/2 պաքսիմատ
բուսայուղ

Պատրաստման եղանակը`
1. Միսը խոհարարական մուրճով փափկեցնել (ծեծել):
2. Երկու կողմից համեմել աղով և սև պղպեղով:
3. Ալյուրը և պաքսիմատն առանձին-առանձին լցնել պերգամենտային թղթի վրա (այսպես աշխատելն ավելի հեշտ է): Խորը ափսեի մեջ իրար խառնել կաթը և ձուն:
4. Մսի կտորները երկու կողմից թաթախել ալյուրի մեջ:
5. Այնուհետև երկու կողմից թաթախել ձվի զանգվածի մեջ:
6. Եվ վերջում թաթախել պաքսիմատի մեջ:
Նշված քայլերը կրկնել մի քանի անգամ:
7. Թավայի մեջ առատ բուսայուղ լցնել և բարձր կրակով լավ տաքացնել:
8. Կրակն իջեցնել միջինից ցածր և մսի կտորներ երկու կողմից մոտ 2-3 րոպե տապակել:
9. Տապակված մսի կտորները հանել անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ բուսայուղը քամվի:
10. Շնիցելը պատրաստ է: Մատուցել կիտրոնով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել