adele759Երգչուհի Ադելի նոր՝ «25» ալբոմի թողարկումը նշանակված է այս տարվա նոյեմբերին՝ հայտնում է Billboard-ը։ Նոր ալբոմի մասին շշուկները պտտվում են անցած տարվանից։

Նախորդ՝ թվով երկրորդ ալբոմը, որը կրում է «21» անվանումը, թողարկվել է 2011 թվականին և դարձել տասնամյակի ամենավաճառվող ալբոմը՝ ըստ Ձայնագրման միջազգային ֆեդերացիայի։

Այն գլխավորել է չարթերն ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում և Ադելին բերել «Գրեմմի» մրցանակ և Brit Award:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել