Lragir.am-ը գրում է.
Ավստրիայի ոստիկանությունը ճանապարհներից մեկում լքված բեռնատարում 71 ներգաղթյալի դի է գտել, տեղեկացնում է BBC-ը: Նրանցից 59-ը տղամարդ են, 8-ը՝ կին, 4-ը՝ երեխա: Նրանք մահացել են շնչահեղձ լինելու հետևանքով: Մահացածները, ըստ նախնական տեղեկությունների, սիրիացի փախստականներ են:
Այս գործով Հունգարիայում 3 բուլղարացի է ձերբակալվել, ովքեր վարել են բեռնատարը: Փախստականները, հավանաբար, արդեն մահացած են եղել, երբ բեռնատարը Հունգարիայից մտել է Ավստրիա:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/society/view/119544
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



