Lurer.com-ը գրում է.

Օգոստոսի 27-28-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 52 հասցեում գտնվող Դերենիկ Դեմիրճյանի անվան հիմնական դպրոցի մոտակայքում այրվել է 1000 քմ, Արտաշիսյան փողոցում գտնվող բժշկական կենտրոնի տարածքում՝ 300 քմ, Վրացական փողոցի թիվ 6 շենքի մոտակայքում՝ 500 քմ, Բուսաբանական այգում՝ 1000 քմ, Այգեստան 11-րդ փողոցի թիվ 89 շենքի մոտակայքում՝ 200 քմ, Երևան-Սևան ավտոճանապարհի 15-րդ կմ-ի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել