Araratnews.am-ը գրում է.
Կորեայի Հանրապետությունը այսօր Քենջու քաղաքում բացել է միջուկային թափոնների սեփական պահեստարանը, հաղորդում է tass.ru-ն:
1,31 մլրդ դոլար արժողությամբ օբյեկտը հաշվարկված է ստորգետնյա 6 պահեստների համար, որտեղ կարելի է շուրջ 100 -200 հազար լ տարողությամբ տակառներով ռադիոակտիվ թափոններ պահել:
Պահեստարանը 130 մ խորության վրա է գտնվում ու գետնի մակերեսի հետ կապվում է 1,4 մ լայնքով թունելով: Հաշվարկի համաձայն, պահեստարանը կբավարարի 10 տարի` 2,14 մլն ծավալով թափոնների համար: Ճապոնական ծովի ափին տեղակայված բունկերը պաշտպանված է երկրաշարժերից, իսկ հերմետիկ դռներն էլ ցունամիների հարվածներին կարող են դիմանալ:
Նյութի աղբյուր՝ http://araratnews.am/haravayin-korean-mijukayin-thaphonneri-sephakan-pahestarann-e-bacel/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



