Panorama.am-ը գրում է.
Թուրքիայում հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մեկ տարվա մեջ 2-րդ խորհրդարանական ընտրությունը կանցկացվի: 2015 թվականի հունիսի 7-ին տեղի ունեցած առաջին ընտրությունների արդյունքում ընտրական շեմը հաղթահարած իշխող «Արդարություն և զարգացում» (40.8), գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանարապետական» (24.9), «Ազգայնական շարժում» (համարվում է «Գորշ գայլեր» ծայրահեղական խմբավորման քաղաքական թևը` 16.2) և քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (13.1) կուսակցություններից ոչ մեկը մեջլիսում մեծամասնություն չկազմեց:
Խորհրդարանում բացարձակ մեծամասնություն լինելու համար անհրաժեշտ է 550 պատգամավորից բաղկացած մեջլիսում ներկայացված լինել 276 պատգամավորով (50 տոկոս+1): Նման արդյունքը միանձնյա կառավարություն ձևավորելու հնարավորություն կտար: Սակայն անգամ առավելագույն ձայն հավաքած ներկայիս իշխող ԱԶԿ-ն խորհրդարանում ստացավ 258 տեղ, իսկ ԺՀԿ-ն՝ 132, ԱՇԿ-ն՝ 80, ԺԴԿ-ն՝ 80: Սա նշանակում էր, որ 12 տարվա մեջ առաջին անգամ Թուրքիայում պետք է ձևավորվեր կոալիցիոն կառավարություն:
Սակայն վարչապետ և իշխող կուսկացության նախագահ Ահմեթ Դավութօղլուն նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանից կառավարություն կազմելու պարտականությունը ստանձնելուց հետո, սահմանադրությամբ հաստատված 45-օրյա ժամկետում չկարողացավ հաջողության հասնել: Քրդամետ ԺԴԿ-ն ընտրությունների հաջորդ օրն իսկ հայտարարեց, որ չի պատրաստվում ԱԶԿ-ի հետ մի կառավարության մեջ լինել, կամ որևէ այլ կերպ աջակցել: ԺՀԿ-ն և ԱՇԿ-ն ԱԶԿ-ի հետ կոալիցիա կազմելու առաջ քաշեցին մի շարք պայմաններ, որոնցից մեկն էլ վերաբերում էր սահմանադրությանը:
Թուրքիայում տիրող ներքաղաքական ներկայիս վիճակի և արտահերթ ընտրությունների մասին Panorama.am-ը զրուցեց թուրքագետ Անահիտ Վեզիրյանի հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ