1990-ականների սուպերմոդելները կրկին միավորվել են մեկ նախագծի շուրջLife.panorama.am-ը գրում է.

1990-ական թվականների սուպերմոդելները կրկին միավորվել են մեկ նախագծի շուրջ: Խոսքը Սինդի Քրոուֆորդի, Հելեն Քրիստենսենի, Էվա Հերցիգովայի, Կարեն Ալեքսանդերի, Նադ Աուերմանի և Տատյանա Պատիտցի մասին է:

Նկարահանումները անց են կացվել լողափում: The Reunion («Վերամիավորում») նախագծի գաղափարը պատկանում է գերմանացի լուսանկարիչ Պետեր Լինդբերգին:

«Պետերը կարողանում է տեսնել հասուն կնոջ գեղեցկությունը, ով անցել է երեխաների ծնունդի, սիրո, բաժանման և կորստի միջով»,-ասել է Սինդի Քրոուֆորդը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել