Lurer.com-ը գրում է.

Փրկարարները շարունակում են Լիբիայի ափերի մոտ միգրանտների փրկությանն ուղղված գործողությունը, որտեղ առնվազն երկու նավ է կործանվել, հաղորդում է BBC-ն:

Առաջին նավում եղել է մոտ 50 մարդ, երկրորդում`400: Տեղացիներից մեկն ասել է, որ նավում եղել են Սիրիայի, Բանգլադեշի և մի շարք աֆրիկյան երկրների քաղաքացիներ:

Մոտ 200 մարմին հայտնաբերվել է լիբիական առափնյա պահակախմբի կողմից` Զուվարա քաղաքից 1 կմ հեռավորության վրա, գրում է The Guardian-ը:

«Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպության ներկայացուցչի խոսքով փրկվել է 110 մարդ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբիայի ափերի մոտ նաբաբեկության հետևանքով զոհվել է մոտ 10 մարդ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել