Արցախ. նման պետություն գոյություն չունի, առավել ևս՝ արցախցի ազգ... Մի ծիծաղեցրեք ու օտարացեք: Դա նույն Հայաստանն է և հայը, իսկ ինչ մնում է՝ հիմա ստեղծում են երկրորդ հայկական պետություն, դա միայն քաղաքականություն է և դրա արդյունքը: Եթե ճանաչվի Արցախի ինքնուրույնությունը, դա կլինի օգուտ մեզ համար, որովհետև աշխարհը կներկայացնենք երկու հայկական պետություններով: Բայց և այդ ժամանակ (հիմա իսկ կա մեր հայերի մեջ այդ դիսկրիմինացիան, որ իրար մեջ տարբերություն են դնում) կսկսվի արդեն սուր տարբերությունը և, ինչ-որ տեղ էլ տհաճ կլինի, երբ երկու հայ կանգնեն ու ներկայացնեն ուրիշ պետություններ ու դրոշներ: Իհարկե, բոլորիս երազանքն է միասնական Հայաստան տեսնելը, բայց դե դա հիմա անհնար է: Եթե ճանաչվի Արցախը ու միացվի Հայաստանին, դա հա՛մ - է, հա՛մ +: Ամեն ինչ հարաբերական է: