Lragir.am-ը գրում է.

Դուբայում «խելացի պալմաներ» են տեղադրել, որոնց օգնությամբ մարդիկ կարող են անվճար միանալ անլար համացանցին, լիցքավորել հեռախոսը և տեղեկատվություն ստանալ: Այս մասին տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին:

Սարքերն արտաքինից նման են պալմա ծառի, աշխատում են բացառապես արևային էներգիայով: Պալմայի «տերևների» վրա ֆոտոէլեմենտներ են տեղադրված, իսկ «ծառը» օրական 7.2 կիլովատտ էլեկտրաէներգիա է արտադրում:

Նորույթը ստեղծած D Idea ընկերությունը խոստանում է, որ շուտով «ծառերը» նոր ծառայություններ կմատուցեն: Դրանում բանկոմատներ կտեղադրվեն և հնարավորություն կլինի վճարումներ կատարել:

Ընկերությունը նախատեսում է 12 ամսվա ընթացքում 103 «պալմա» տեղադրել ողջ քաղաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել