1440701131j25p0-620x400Araratnews.am-ը գրում է.

Հունաստանի վճռաբեկ դատարանի ղեկավար Վասիլիկի Տանու-Քրիստոֆիլուն պաշտոնապես նշանակվել է Հունաստանի անցումային կառավարության ղեկավար` Ալեքսիս Ցիպարիսի պաշտոնաթողությունից հետո, հաղորդում է  BBC-ի Ռուսական ծառայությունը:

Այդպիսով, Տանու-Քրիստոֆիլուն  դարձավ երկրի պատմության մեջ առաջին կինը, որ զբաղեցրեց այդ պաշտոնը:

Տանուի նշանակումը նախատեսված է Հունաստանի սահամանդրությամբ, որտեղ ասվում է, որ վարչապետի հրաժարականից հետո անցումային շրջանում, մինչ հաջորդ ընտրությունները կառավարության ղեկավար է դառնում Գերագույն դատարանի ղեկավարը:

Հունաստանում արտահերթ ընտրությունների ամսաթիվը պետք է  հայտարարի նախագահը` Պրոկոպիս Պավլոպուլոսը, մեկ շաբաթվա ընթացքում: Սպասվում է, որ դրանք տեղի կունենան սեպտեմբերի վերջին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել