LoC-BSF-Patrol-HeroKorespondent.net-ի փոխանցմամբ՝ Բալթյան երկրները պլանավորում են ուժեղացնել Ռուսաստանի հետ սահմանի պահպանման միջոցները։ Ռիգան դիտարկում է ռուս-լատվիական սահմանի որոշակի հատվածներում արգելապատնեշ կառուցելը։ Այդ մասին հայտարարել է Լատվիայի ներքին գործերի նախարար Ռիխարդս Կոզլովսկիսը։

Նա անհրաժեշտ է համարել դրա կառուցումը՝ կանգնեցնելու համար փախստականների հոսքը։ Մասնավորապես, Լատվիայում մեծացել է վիետնամցիների ներհոսքը, որոնք ժամանում են Ռուսաստանից, ուր և նրանք աշխատել են թե՛ լեգալ ոլորտում, թե՛ ապօրինի կերպով։

Կոզլովսկիսը հավելել է, որ ներկայումս երկրում ձերբակալվել է 300 վիետնամցի, որոնք ապաստան են խնդրում։ Նա ընդգծել է, որ Ռուսաստանի տնտեսական վիճակն ու միգրացիոն ծառայության գործողությունները վիետնամցիներին հարկադրում են փախչել ԵՄ երկրներ։

Էստոնիան իր հերթին պլանավորում է արգելապատնեշ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին։ Դրա կառուցումը պետք է մեկնարկի 2018 թվականին և ավարտվի մինչև 2019 թվականը։ Այդ մասին հայտնել է Էստոնիայի ՆԳՆ-ի ներկայացուցիչ Թոմաս Վիլկսը։ Պլանավորված է, որ արգելապատնեշի բարձրությունը կազմելու է 2.5 մետր, իսկ երկարությունը՝ 110 կիլոմետր։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել