««Դպրոցի ճամփան կարճ է, դուրալի կարծես ավելի՝ վիսկիով Ալեքսանյանի»։
Թամանյանի խոսքերը, մի փոքր շեղումով, հիշեցինք՝ հենց նկատեցինք Դանիել Վարուժանի
անվան դպրոցի «բթի տակ» տեղադրված գովազդային հսկայական պաստաոը։ Այն «զարդարում»
է դպրոցի անմիջապես դիմացը գտնվող վերգետնյա անցումի երկու կողմերը։
Այս գովազդով դպրոցի աշակերտներին սեպտեմբերի 1-ին կդիմավորի Աժ պատգամավոր
Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող ընկերության «MAC ALEX» վիսկին։
Գովազդային պաստաոը, որտեղ աչքի է զարնում վիսկին ու սիգարը, դժվար թե վրիպի որեւէ աշակերտի ուշադրությունից, ու փաստորեն, կրթօջախում երեխաներին սովորեցնում են՝ խմելն ու ծխելը վատ բան է, բայց դպրոցից դուրս ակամա հակառակն է քարոզվում։ Նախկինում, մինչ այս վիսկիի գովազդը, նույն Ալեքսանյաններին պատկանող ընկերության օղու հսկայական գովազդն էր։ Այս դպրոցը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, որի ղեկավարը Սամվել Ալեքսանյանի եղբոր որդի Արտակ Ալեքսանյանն է, արտաքին գովազդի թույլտվությանը տալիս է վարչական շրջանը»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։