««Ժառանգությունը» երեկ կուսակցության վարչության նիստում որոշեց մերժել նախագահ Սերժ Սարգսյանի հրավերը և չգնալ Բաղրամյան 26՝ սահմանադրական բարեփոխումների շուրջ
խորհրդակցության։ Մեր տեղեկություններով՝ նիստը տեղի է ունեցել առանց կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայության։

«Ժառանգության» վարչության անդամները հավաքվել են, միացրել են Skype–ը, որի միջոցով էլ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտնել է իր տեսակետը։ Նշենք, սակայն, որ կուսակցության անդամների մեծ մասը այդպես էլ չի հասկացել, թե ինչ է ուզում ասել Րաֆֆի Հովհաննիսյանը, ի վերջո՝ նա կո՞ղմ է սահմանադրական փոփոխություններին, թե՞ ոչ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել