Ամերիկյան քաղաքներից մեկի բնակիչը որոշեց վերանորոգել վերջերս ձեռք բերված տան նկուղը։ Այն բանից հետո, երբ քանդեցին հատակը, այնտեղ ոչ մեծ չափսերի չհրկիզվող հին պահարան գտան։ Երկար չարչարվելուց հետո մի կերպ բացեցին այն, բայց ներսում կրկին անակնկալ էր սպասվում. պահարանում կողպեքով փոքրին ճամպրուկ էր, իսկ ներսում` դատարկ տարաներ։
Ամերիկացին երկար ժամանակ չէր հասկանում, թե ինչ են նշանակում դրանք, մինչև որ նրան պատմեցին մի հին լեգենդ, համաձայն որի` այդ տան շինարարության ժամանակ շինարարներ են մահացել, և այդ տարաներում իբրև ամփոփված են նրանց հոգիները։
Մեկ այլ լեգենդի համաձայն` այդ տանը 50 տարի առաջ հղի կին է մահացել։ Նրա և չծնված երեխայի հոգիները թաղել են տան նկուղում` տարաների մեջ ամփոփած։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել