Իրանում էկրան է բարձրացել այդ երկրի կինեմատոգրաֆիայի պատմության մեջ ամենաթանկարժեք ֆիլմը: Այս մասին հաղորդում է BBC-ն:
«Մուհամմեդ: Աստծո պատգամաբերը» ֆիլմը նկարահանվել է 7 տարի: Դրա արտադրության համար 40 մլն դոլար է ծախսվել: Ռեժիսոր Մաջիդ Մաջիդիի մտահաղացմամբ` այն պետք է առաջինը դառնա մարգարեի կյանքի եռագրության շարքում:
Դեռևս արտադրության փուլում ֆիլմը քննադատության արժանացավ սունիների կողմից, քանի որ այնտեղ առկա է մարգարեի պատկերը: Սակայն ֆիլմի ստեղծողները նշում են, որ գլխավոր հերոսի դեմքը ֆիլմում չի երևում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



