1047692225Եգիպտոսի զբոսաշրջային ոստիկանությունը, որը զբաղվում է պատմական հուշարձանների և թանգարանների հսկողությամբ, պետք է իմանա իր երկրի պատմությունը և հասկանա պահպանվող հուշարձանների արժեքը: Այս մասին Կահիրեում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է երկրի հնությունների և մշակութային ժառանգության նախարար Մամդուհ ադ-Դումաթին, գրում է RIA Novosti-ն:

«Զբոսաշրջային ոստիկանությանը հին եգիպտական քաղաքակրթության հետ ծանոթացնելու նպատակով փարավոնների դարաշրջանից մինչև Մուհամեդ Ալիի կառավարման ժամանակաշրջանը մենք որոշեցինք պատմության հատուկ դասընթաց անցկացնել հուշարձանների վերահսկողությամբ զբաղվող ոստիկանների համար»,- հստակեցրել է նախարարը:

Նրա խոսքերով` ոստիկանները ոչ միայն պետք է գիտակցեն տվյալ օբյեկտի արժեքը, այլև անհրաժեշտության դեպքում կիսվեն իրենց գիտելիքներով թանգարանի կամ հուշարձանի այցելուների հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել