loupeՕրվա ընթացքում առույգ մնալու բազմաթիվ մեթոդներ կան` սկսած սուրճից և սիգարետից մինչև ցերեկային քունը: Սակայն ամերիկյան գիտնականները առաջարկում են ավելի անսովոր մեթոդներ, հայտնում է news.eizvestia.com-ը: Օրինակ՝ դիտել կատուների մասնակցությամբ ծիծաղելի տեսահոլովակներ կամ պարել երաժշտության տակ:

Ծիծաղելի հոլովակները բարձրացնում են գլխուղեղում դոֆամինի և օքսիտոցինի քանակը, ինչն առաջացնում է ուրախություն և աշխատելու ցանկություն: Նաև հարկավոր է շատ ջուր խմել, ինչը հանում է հոգնածությունը և արագացնում սրտի զարկերը:

Իսկ պարելու ժամանակ օրգանիզմը արտադրում է էնդորֆիններ, որոնք բարձրացնում են երջանկության մակարդակը և վերացնում աշխատանքից առաջացած լարվածությունը: Ուղեղի համար օգտակար է նաև մաքուր օդում զբոսնելը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել