Araratnews.am-ը գրում է.
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները օգոստոսի 28-ին թուրքական Անթալիա քաղաքում եռակողմ հանդիպում կանցկացնեն:
Այս մասին, ինչպես հաղորդում է թուրքական IHLAS լրատվական գործակալությունը, Անկարայում լրագրողներին հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը:
Նա նշել է, որ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպմանը մասնակցելու համար կմեկնի Անթալիա:
Թանժու Բիլգիչը կարեւորել է եռակողմ հանդիպման տարածաշրջանային կարեւորությունը: Նա հայտարարել է, որ Անթալիայում անցկացվելիք այդ հանդիպման ժամանակ պետք է քննարկվեն Աշխաբադում նախարարների նախորդ հանդիպմանն ընդունված որոշումների կատարումը:
Թուրքիայի, Ադրբեջանի եւ Թուրքմենստանի ԱԳ նախարարների աշխաբադյան հանդիպումը տեղի էր ունեցել 2015 թվականի հունվարի 29-ին:



