Քիմ Քարդաշյանի նման կանանց հայտնիությունը համացանցում տարել է գիտակցման, որ տղամարդիկ արդեն չեն սիրում նիհար կանանց, անգամ եթե նրանք մոդելային արտաքին ունեն։

Մեծ կրծքերն էլ արդեն նորաձև չեն այքան, ինչքան մեծ հետույքը։ Մեծ հետույքն այն է, ինչը պետք է ցանկացած կնոջ՝ իրեն երջանիկ զգալու համար։

«Առաջ ամեն ինչ հեշտ էր, եթե աղջիկներն ունեին մեծ կրծքեր, տղամադրիկ հետաքրքրվում էին իրենցով։ Տղամարդիկ սիրում էին մեծ կուրծք, և կանայք սիլիկոն էին դնում դրանց մեջ, որպեսզի տղամադրկանց ուշադրությունը չկորցնեն,-գրում է Արինա Խելինան։-Եվ հանկարծակի ամեն ինչ փոխվեց, հետույքները սկսեցին հետաքրքրել ոչ միայն հետերոսեքսուալներին, այլ նաև համասեռամոլներին։ Հիմա ցանկացած փոփ-աստղ առաջին հերթին մտածում է իր հետույքի մասին՝ Բեյոնսեից՝ Մայլի Սայրուս։ Նրանք, կարելի է ասել, երգում են հետույքով»։

Իսկ ահա «Vogue» ամսագրի Պատրիցիա Գարսիի նյութերից մեկից հատված՝

«Ինստագրամում ամենահայտնիները մեծ հետույքով կանայք են։ Այսօր սեքսուալությունը մեծ հետույքի մեջ է։ Տասնամյակներ շարունակ ամեն ինչ այլ կերպ էր, մեծ հետույքը ֆիթնեսի գլխավոր ուղեցույցն էր, բայց ամեն ինչ փոխվել է»։

Դեռ 2013 թվականին մեծ հետույքը թերություն էր համարվում։ Ահա այսպիսի տեսք ունի ամենատարածված էրոտիկ լուսանկարը։

81e55bd469b6b837_Kim-Kardashian-Paper-Magazine-Winter-2014.xxxlarge

Թրենդին հետևում են նաև Ջենիֆեր Լոպեզը և Իգի Ազալիան։ Նորաձև է համարվում անալ սեքսը։ Տղամարդիկ էլ չեն սիրում նիհար, տափակ կանանց։ Եվ դա դարձել է տղամարդկանց և կանանց ամսագրերի գլխավոր թեման։

Տղամարդիկ ուշադրություն են դարձնում մեծ հետույքով կանանց վրա էվոլուցիայի պատճառով։ Գորդոն Գելապը, ով Օլբանի համալսարանի էվոլյուցիոն հոգեբանն է, ասում է.

«Մեր հասարակության մեջ չափազանց կարևորվող հաստ կոնքերի և նեղ իրանի կարևորման պատճառն այն է, որ այդպիսի կանանց ավելի հեշտ է առողջ երեխա ունենալ։ Այդպիսով, եթե Դուք այդպիսի կազմվածք ունեք, կարող եք համարել, որ տղամարդկանց շրջանում շատ պահանջված եք»։

Ինչն ավելի հետաքրքիր է՝ գիտնականները շատ են ուրախանում այս փոփոխության համար։ Նրանք ասում են, որ լայն կոնքերով կանայք ավելի մեծ վերարտադրողական հնարավորություններ ունեն, քան նիհար կանայք։

Օրինակ՝ Օքսֆորդի հետազոտողները հայտնաբերել են, որ ինչքան ավելի շատ է հետույքն առանձնանում մնացած մարմնի մասերից, դա ավելի օգտակար է աղջկա ուղեղի և առողջության համար։ Այլ կերպ ասած՝ եթե մեծ հետույք ունեք, ուրեմն խելացի եք։

Ինչո՞ւ է այդպես։ Ասում են, որ այն մարդիկ, ովքեր հաստ կոնքեր ունեն, արտադրում են այնպիսի հորմոններ, որոնք կանխում են շաքարի արտադրությունն օրգանիզմում։ Այսպիսով, այս մարդիկ ավելի քիչ հավանականությամբ են հիվանդանում սիրտ-անոթային հիվանդություններով, շաքարային դիաբետով։

Մեկ պատճառ ևս կա, որ գիտնականներն այս կարծիքին են, դա ցիտոկինն է։

Սա տոքսիկ նյութ է, որն արտադրվում է, երբ օրգանիզմը վառում է ավելորդ յուղը։ Այսպիսով, եթե մարմինը օգտագործում է յուղը, ապա ցիտոկին ավելի հազվադեպ է արտադրվում օրգանիզմում։ Այլ կերպ ասած՝ մեծ հետույքն առողջության գրավականն է։ Իսկ մեծ փորը՝ նյութափոխանակության խանգարման նշան։

Շարունակությունն` այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել