Lragir.am-ը գրում է.
Թողարկումից ընդամենը 1 ամիս անց Windwos 10 օպերացիոն համակարգը համակարգիչներում տեղադրվել է 75 միլիոն անգամ, և այս թիվն աճում է ամեն օր: Այս մասին Թվիթերում գրել է Մայքրոսոֆթի ներկայացուցիչ Յուսուֆ Մեհդին:
Windows 10-ը հասանելի է 192 երկրում: Windows 7 և Windows 8.1 օգտագործողները թարմացված ՕՀ-ը կարող են տեղադրել անվճար:
Մայքրոսոֆթը բաժնետերերին խոստացել է, որ 3 տարվա ընթացքում Windows 10-ի օգտագործողների թիվը հասնելու է 1 միլիարդի:
Նյութի աղբյուր՝ http://www.lragir.am/index/arm/0/economy/view/119490
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



