Araratnews.am-ը գրում է.
Ամերիկայում սոցիոլոգներն 900 հետերոսեքսուալ զույգերի հետո աշխատլու արդյունքում պարզել են, որ ամուսինների սեքսուալ կյանքի բարելավման բանալին երեխաների դաստիարակության գործում տղամարդկանց ակտիվ մասնակցության մեջ է, հաղորդում է isra.com-ը: Համենայն դեպս, մասնագետների պնդմամբ, այն տղամարդիկ, ովքեր իրենց կանանց օգնում են այդ հարցում, կարող են կնոջ հետ լավ հարաբերությունների առումով գլուխ գովել, ի տարբերություն նրանց, ովքեր կարծում են, որ երեխա դաստիարակելը կնոջ մենաշնորհն է:
Ջորջիա նահանգի համալսարանի մասնագետների անցկացրած հետազոտությունների համաձայն, ոչ կանոնավոր սեքսուալ կյանքն ու ոչ այնքան ջերմ հարաբերություններն ամուսինների միջև, հիմնականում ուղեկցվում են երեխայի դաստիարակության գործում ամուսինների պասիվությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



