Գերմանիայի Վուպպերտալ քաղաքից 87-ամյա թոշակառուն, որի անունը չի նշվում, աղբամանում շշեր է փնտրել, որ հանձնի, բայց գտել է 12 000 եվրո: Գերմանուհին այդ գումարն իրեն չի պահել, հայտնում է vesti.ru-ն:
Վուպպերտալի ոստիկանները շոկի մեջ են ընկել, երբ իրենց բաժանմունքի շեմքին հայտնվել է պատառոտված շորերով թոշակառու, որն իրավապահներին է մեկնել փողի 3 ծրար: Թոշակառուն ասել է, որ իր մտքով անգամ չի անցել փողն իրեն պահել:
«Ես անմիջապես որոշեցի գտածոն ոստիկանություն տանել»,- ասել է թոշակառուն: Ներկայումս իրավապահները պարզում են, թե փողով ծրարներն ինչպես են հայտնվել աղբամանի մեջ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել