Ամերիկայի սրտում սևամորթ լրագրողի վրա նրա կոլեգաները տարիներ շարունակ կայֆավատ են եղել՝ իր սեռական ուղղվածության ու մաշկի գույնի համար:
Էս իրա երկրի արժանապատիվ քաղաքացին փոխանակ դիմեր Սաքունցին կամ հայկական ֆեյսբուքում շուխուռ դներ կամ իրեն վիրավորողներին կգբ-շնիկ անվաներ կամ ուղղակի գնար, մի հատ չափալախ տար, էշ-էշ գնացել, զենք ա ճարել ու ուղիղ եթերում իրեն նեղացնողներին գնդակահարել ա:
Մի հատ էլ գրառում ա թողել, առ այն, որ. «Դուք բռնաբարում եք մեր կանանց և մեզանից խլում եք մեր երկիրը, դուք պետք է մահանաք»:
Սարսափելի պատմություն է, ինչ խոսք, ԱՄՆ-ի սրտում՝ Վիրջինիայում, երկար տարիներ մարդուն հալածում են սեռական և ռասիստական հողի վրա, և մարդը, այլ իրավական տարբերակներ չունենալով, ստիպված է դիմել զենքի օգնության: Ծախված ոստիկանություն, ծախված դատարաններ, այլանդակ գումարներ պահանջող փաստաբաններ:
Հ.Գ. Միակ անհասկանալի պահն ինձ համար այն է, թե ինչու է մարդասպանը բողոքում, որ նրանից խլում են իրա երկիրը, քանի որ երկիրը վաղուց արդեն խլել են ու մաշկի այլ գույն ունեցող մարդկանցից (կարմրագույններից), բայց այդ չիմացությունը վերագրենք ԱՄՆ-ի կրթական համակարգի թերացմանը:
Իրականում սարսափելի է, որ իգիլական սցենարով, մարդկանց, ավելին՝ լրագրողներին, այսպես հեշտ ու հանգիստ կարելի է գնդակահարել բոլորի աչքի առաջ:
Արդեն հասունացել է այն ժամանակը, երբ ԱՄՆ-ում շուտափույթ կերպով պետք է բացվի ԱՄՆ-ի դեսպանատունը, որը կկարողանա կանգնել բոլոր այն մարդկանց թասիբին, ովքեր ենթարկվում են ռասայական կամ սեռական խտրականության:
Հապաղել չի կարելի:
Վաղը կարող է ուշ լինել: