300e2a225a7af3627d4e3339d4d0db90a41964dfbf62c1f153e99127144ed602Ֆրանսիայի դատարանը հաշմանդամության նպաստ է սահմանել կնոջ համար, որը հայտարարել է, թե տառապում է ալերգիայից, որի պատճառը էլեկտրոնային սարքերի էլեկտրամագնիսական ճառագայթումն է։ Այս մասին հայտնում է The Local-ը։

39-ամյա հայցվոր Մարին Ռիչարդը գնահատել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ դա բեկում է էլեկտրամագնիսական գերզգայունությունից տառապող մարդկանց համար։

Այդ ֆիզիկական և հոգեբանական վիճակը երկրների մեծ մասում, որոնց թվում՝ Ֆրանսիայում, ճանաչված չէ որպես բժշկական շեղում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել