«Նախորդ օրը քաղաքական կուսակցությունների և ՀԿ-ների Վենետիկի հանձնաժողովի փորձագետների հետ հանդիպման ժամանակ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը դեմոնստրատիվ մեկուսացել էր ՀՅԴ-ականների խմբից՝ ցույց տալով, որ իրեն ավելի հարազատ է զգում հանրապետականների միջավայրում։ Մեզ հասած լուրերով՝ Ա. Մինասյանը խիստ նեղացած է դաշնակցական էլիտայից և հատկապես կուսակցության ղեկավար՝ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանից։ Պատճառն այն է, որ ընկեր Հրանտը նպատակահարմար չի համարել, որ Ա. Մինասյանը նախարարական պորտֆել զբաղեցնի կոալիցիոն կառավարության կազմում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել