1672973Սիրիայում հակամարտող կողմերի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն 3 բնակավայրերում կրակի երկօրյա դադարեցման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով բանակցություններին մոտ աղբյուրներին։

Հրադադարի ռեժիմն ուժի մեջ կմտնի օգոստոսի 28-ի առավոտյան։

Հրադադարը կգործի Էլ-Զաբադանի քաղաքում, որ գտնվում է Լիբանանի հետ սահմանից ոչ հեռու, և Իդլիբ նահանգի երկու շիայական գյուղերում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել