ceasefire700Ուկրաինայի արևելքում իրադրության կարգավորման հարցերով կոնտակտային խումբը պայմանավորվել է մինչև սեպտեմբերի 1-ը հասնել կրակի դադարեցման՝ լրագրողներին ասել է ԵԱՀԿ նախագահի հատուկ ներկայացուցիչ Մարտին Սայդիկը։ Այս մասին հայտնում է BBC-ն։

«Կոնտակտային խումբն անհրաժեշտ է համարում ուսումնական տարվա մեկնարկին կայուն հրադադար ապահովել շփման գծում մինչև առաջին ուսումնական շաբաթը»,- նշել է Սայդիկը։

Նրա խոսքով՝ կողմերը պետք է փոխանակվեն տեղեկատվությամբ՝ շփման գծում դպրոցների գտնվելու հստակ վայրի մասին՝ ապահովելու երեխաների անվտանգությունը։ Դոնեցկի ներկայացուցիչ Դենիս Պուշիլինը հայտարարել է, որ այդ գաղափարն աջացություն է ստացել բոլոր կողմերից։

Չորեքշաբթի Մինսկում անցկացվել են կոնտակտային խմբի բանակցությունները, որոնց մասնակցել են Դոնեցկի և Լուգանսկի ներկայացուցիչները։ Հաջորդ հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել