Lurer.com–ը գրում է.

Ռուս հետախույզները Հայաստանի Փամբակի զորավարժարանում դաշտային պարապմունքները են սկսել հետախուզական ստորաբաժանումների եւ անօդաչու թռչող ապարատների ստորաբաժանման մասնակցությամբ: Այդ մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից:

«Ուսուցման ընթացքում հետախույզները կկատարելագործեն ինքնուրույն եւ խմբի կազմում տեղանքի լեռնային-ժայռոտ բարդ հատվածների, ջրային եւ օդային անցամիջոցների հաղթահարման տեխնիկան՝ օրվա գիշեր կամ ցերեկ ժամանակ՝ բարձրլեռնային, շոգ կլիմայի պայմաններում»,- ասված Է հաղորդագության մեջ:

Ճշտվում Է, որ բարձրլեռնային բարդ պայմաններում գոյատեւման տարրերը կտարելագործելիս զինծառայողները կսովորեն հայթայթել ջուր, խուսափել այրվածքներից եւ ցրտահարվելուց, ցույց տալ առաջին բուժօգնություն, կողմնորոշվել տեղանքում, իրականացնել երթադադար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել