Լուսանկարիչ Հելեն Ալերը կնոջ խնդրանքով Facebook-ում տեղադրել է նրա և նրա նորածին երեխայի լուսանկարը` արված Կեսարյան հատումից անմիջապես հետո: Այդ նկարը դիտել են ավելի քան 11 միլիոն մարդ, հայտնում է 4mama.com.ua-ն:
Դրանից մի քանի շաբաթ առաջ կինը պատմել է, որ սարսափելի վախենում է Կեսարյան հատումից:
Հետաքրքիր է, որ Հելենն ինքն այժմ գտվվում է հղիության 8-րդ ամսում և նրան նույնպես վախեցնում է միտքն այն մասին, որ գուցե հարկ կլինի կատարել Կեսարյան վիրահատություն:
Հելենը պատմել է, որ համացանցով բազմաթիվ հաղորդագրություններ և պատմություններ է ստացել այլ կանանցից: Նա զարմացել է, որ շատերը կոմպլեքսավորվում են այն բանից, որ իրենք երեխաներին ունեցել են անբնական ճանապարհով, և ամաչում են սպիներից: Այդ լուսանկարը նրանք անվանել է «նոր կյանքի կախարդանքի խորհրդանիշ»:




