Եգիպտոսը տուրիստների շրջանում ամենահայտնի երկրներից մեկն է։ Բավականաչափ գումարով դուք այստեղ կգտնեք հիանալի սպասարկումով և շքեղ ինտերիերով հյուրանոցներ։ Սակայն երկրի իրական կյանքը եռում է ոչ թե այդտեղ, այլ հետնախորշերում, որտեղ զբոսաշրջիկները չեն այցելում։











Եգիպտոսում գոյություն ունի աղբահավաքների կաստա։ Դա սոցիալական խումբ է, որը սերնդեսերունդ զբաղվում է աղբի հավաքմամբ, դրա տեսակավորմամբ և վերամշակմամբ։ Մեկ օրվա վերամշակման արդյունքում հնարավոր է վաստակել 1000 դրամի կարգի գումար։ Զաբբալինները (այդպես են նրանց կոչում) բժշկական օգնություն չեն ստանում։ Եթե, այնուամենայնիվ հիվանդանում են, ապա հույսը պետք է դնել միմիայն իմունիտետի վրա։ Աղբի տեղափոխությունը կատարվում է բացառապես մարդու կամ ավանակների միջոցով։ Հետնախորշերի բնակչության մեծ մասը հենց նրանք էլ կազմում են։
















