Ֆրանսուա Օլանդը նշել է սիրիական հակամարտության կարգավորման երեք նախապայմանPanorama.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի «չեզոքացքումը» ճգնաժամի կարգավորման առաջնային նախապայմանն է: Այս մասին հայտնում է «Ֆրանս Պրես» գործակալությունը:

«Մենք պետք է նվազեցնենք ահաբեկիչների ազդեցությունն առանց Ասադին պահելու: Երկուսը փոխկապակցված են միմյանց: Մենք պետք է նպաստենք Սիրիայում քաղաքական անցմանը, դա անհրաժեշտություն է»,-Փարիզում ֆրանսիացի դիվանագետների հետ հանդիպման ժամանակ ասել է Օլանդը՝ մատնանշելով ճգնաժամի կարգավորման երեք նախապայման, որից առաջնայինը Ասադի «չեզոքացումն» է:

Երկրորդ նախապայմանը Սիրիայի չափավոր ընդդիմության ուժերին, մասնավորապես սուննիներին ու քրդերին, ամուր երաշխիքներ տալն է՝ պահպանելով պետական կառուցվածքը և Սիրիայի միասնությունը: Իսկ վերջին նախապայմանը Օլանդը նշել է տարածաշրջանի դերակատարներին միավորելը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել