imatge-del-presumpte-autor-del-doble-assassinat-virginia-1440607343468GalaTV.am-ը գրում է.

ԱՄՆ Վիրջինիա նահանգի հիվանդանոցում մահացել է Վեսթեր Լի Ֆլանագանը, ով ուղիղ եթերում գնդակահարել էր WDBJ7 հեռուստաալիքի լրագրողին եւ հեռուստաօպերատորին,-հաղորդում է BBC-ին:

Իրավապահները հաստատել են, որ Ֆլանագանը ձերբակալության պահին փորձել է ինքնասպանություն գործել: Նրան ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ որոշ ժամանակ անց մահացել է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ուղիղ եթերի ժամանակ հարձակման էին ենթարկվել WDBJ7 հեռուստաալիքի աշխատակիցները. սպանվել էին 24-ամյա թղթակից Էլիսոն Պարկերը եւ 27-ամյա օպերատոր Ադամ Ուորդը:

Կինը`Վիկի Գարդները, ում հետ լրագրողներն այդ պահին հարցազրույց էին անցկացնում, վիրավորվել էր թիկունքից: Նա շտապ վիրահատվել է եւ կյանքին վտանգ չի սպառնում:

Ֆլանագանը նույն հեռուստաընկերության նախկին աշխատակիցներից է, ում վերջերս հեռացրել էին աշխատանքից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել