Լեհաստանի մայրաքաղաքի կենտրոնում որմզդեղ են բռնում, հայտնում է Vesti.ru-ն: Մի քանի ժամ առաջ նրան նկարել են Վարշավայի ազգային մարզադաշտի մոտակայքում, որտեղից նա գնացել է Վիսլայի ափ: Ներկայումս այն կանգնած է գետի մեջտեղում, որի ջրերը բավականին իջել են երաշտի պառճառով:
Իրավապահ մարմինների ներկայացուցիչները փորձում են նավակով նրան քշել Վիսլայի աջ ափ, որտեղից նա կարող է դուրս գալ արահետ և վերադառնալ հարազատ անտառ: Իրադրությանը հեռուստատեսությամբ հետևում է ամբողջ երկիրը:
Մասնագետների կարծիքով՝ որմզդեղը մարդու համար վտանգ չի ներկայացնում, սակայն հնարավոր է դուրս գա մայրուղի և ընկնի մեքենայի տակ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



