Զբոսաշրջության և զվարճությունների գործում մասնագիտացող ֆրանսիական սթարթափը «Ֆրանսիայում լավագույն աշխատանքի» ազատ աշխատատեղ է բացել: Ընկերությունը փնտրում է մարդկանց, որոնք զբոսաշրջիկ կաշխատեն, հայտնում է moya-planeta.ru-ն:
Ընկերությունը զբոսաշրջիկի աշխատանքի համար ընտրում է 5 մարդու: Նրանց պարտականությունների մեջ կլինեն պարաշյուտով թռչելը, ակվալանգով սուզվելը, զբոսանավով զբոսանքները և այլ զվարճություններ:
Իրենց տպավորությունների մասին «զբոսաշրջիկները» կգրեն բլոգներում՝ գնահատելով ծառայություններ մատուցող ընկերությունների աշխատանքը:
Աշխատողների հետ պայմանագիր սթարթափը կկնքի 4 ամսով: Ընկերությունում հայտնել են, որ ազատ աշխատատեղի համար օրական մինչև 20 արձագանք է ստացվում, կայքի այցելուների թիվն աճել է 30%-ով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



