Thailand-Ivory-2Թաիլանդի իշխանություններն այսօր ավելի քան 2 տոննա մաքսանենգ փղոսկր են ոչնչացրել, որն առգրավվել էր վերջին մի քանի տարիներին։ Փղոսկրի խմբաքանակի արժեքը եղել է 2.8 մլն դոլար։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։

Ասիական և աֆրիկյան փղերի երկու տոննա փղոսկրը, որն առգրավվել էր մաքսային աշխատողների և ոստիկանության կողմից որսագողերից և մաքսանենգներից մի քանի տարում, այսօր այրվել է Բանգկոգում՝ Ազգային պարկերի և բնության արգելոցների դեպարտամենտի տարածքում։

Այդ կերպ երկրի կառավարությունը լիարժեք հանձնառություն է ցուցաբերել փղոսկրի մաքսանենգության դեմ պայքարին և այդ հարցում միջազգային իրավունքի նորմերի կատարմանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել