Բաղադրությունը

400 գր պիցցայի խմոր (կամ շերտավոր խմոր)
32 կտոր պեպերոնի
4 կտոր մոցարելլայի ձողիկները՝ բաժանած երկու մասի
սխտորի փոշի
համեմունքներ (ըստ նախընտրության)

Պատրաստման եղանակը

Ջեռոցը նախօրոք տաքացնել մինչև 180С. Խմորը գրտնակել և եռանկյուններով կտրատել: Յուրաքանչյուր կտոր խմորի վրա դնել 4 կտոր պեպերոնի, մեկ կտոր պանիր և լայն կողմից սկսած ամուր փաթաթել: Մինի պիցցաները շարել ջեռոցի թավայի մեջ, համեմել սխտորի փոշիով և մյուս համեմունքներով: Թխել մոտ 12 - 15 րոպե: Մատուցել նախընտրած սոուսի հետ միասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել