Ժամանակակից մեծ քաղաքներում ապրող աղջկա կյանքը նման է 24-ժամյա մրցավազքի՝ իր խոչընդոտներով, վերջնաժամկետներով, խցանումներով, մշտական անքնությամբ և հազիվ հանգստյան օրերին հասցվող մանիկյուրով :)

Եվ մեկ անգամ հայտնվելով մեծ քաղաքի խելահեղ ընթացքի մեջ՝ այլևս անհնար է դառնում դրանից կտրվելը, իսկ դառնալով դրա գերին՝ անձնական կյանքը լիարժեք մնում է ետին պլանում, իսկ մեծագույն և հիմնական պատճառը ժամանակի պակասն է: Սակայն, սիրելի՛ աղջիկներ, պետք չէ հիասթափվել և մոռանալ երջանիկ լինելու մասին, քանի որ նույնիսկ խելահեղ զբաղվածության մեջ կարող եք և պետք է ժամանակ գտնել սիրո համար: Կհարցնեք՝ ինչպես. հիմա Հարսանիք բլոգը կպատմի:

Unknown

Ինտերնետ-ծանոթություններ

Համացանցն այսօր իսկական փրկություն է դարձել մշտապես ամեն ինչի համար ժամանակ չունեցող անձանց համար, իսկ առասպելներն այն մասին, որ համացանցային ծանոթություններն անհաջողակների համար են, վաղուց կորցրել են իրենց արդիականությունը: Իրենց կողակցին ակտիվորեն փնտրող համարձակ կանայք սոցցանցի իրենց էջում պարզ-պարզ գրում են այդ մասին, իսկ ավելի ամաչկոտները սպասում են, երբ իրենց ասպետն իրենց հաղորդագրություն կուղարկի: Իսկ օնլայն հաղորդակցության առավելություններն ակնհայտ են՝ զբաղեցնում են քիչ ժամանակ և չեն խախտում կյանքի սովորական ընթացքը: Բացասական կողմերից է, որ օնլայն շփումները կարող են հասցնել նրան, որ այլևս ցանկություն չմնա իրական շփումների: Ամեն դեպքում, իրական ամեն ինչն է ավելի նախընտրելի, սիրելի՛ աղջիկներ, քան օնլայն ապրող մարդու վերածվելը:

ELI=CPD=2014=201409=116=NULL=NULL.pdf

SPEED DATING

Սա աշխարհում լայն կիրառություն ստացող ժամադրությունների մեթոդ է, որը պատասխանում է հարցին՝ որտեղ գտնել փեսացու մեծ քաղաքում: Սա ժամադրության այն տեսակն է, երբ ստիպված չեք մի երեկոն անցկացնել միայն մեկ տղամարդու հետ, այլ հանդիպում եք միանգամից մի քանիսի հետ, նրանց հետ որոշ ժամանակ շփվելուց հետո որոշում՝ ում հետ շարունակել ժամադրությունը:

Սակայն պետք է խոստովանել, որ այս ժամադրությունների տեսակը մեր իրականության մեջ պատկերացնելը դեռևս այնքան էլ հեշտ չէ :)

ELI=TUR=2014=201404=277=NULL=NULL.pdf

Նոր հետաքրքրություններ

Մենք հաճախ չենք էլ պատկերացնում, թե մեծ քաղաքները որքան հնարավորություն են տալիս մի շարք ծանոթություններ հաստատելու, և դրանք տարատեսակ զբաղմունքների միջոցով՝ սկսած խոհարարական դասընթացներից մինչև նոր լեզվի ուսումնասիրություն, պարի պարապմունքներից մինչև կարաոկե ակումբներ: Սա հնարավորություն կտա ոչ միայն նոր գիտելիքներ ձեռք բերել, այլև ծանոթանալ ձեր հետաքրքրությունները կիսող տղամարդու հետ:

ELI=ESP=2015=201504=204=NULL=NULL.pdf

Մասնագիտական շփումներ

Այս տարբերակն առավել քան կարիերիստուհիների համար է, ովքեր իրենց ամբողջ ժամանակն անցկացնում են տարատեսակ ժողովներում, ցուցահանդեսներում, պրեզենտացիաներում: Իսկ ինչո՞ւ չհամատեղել հաճելին օգտակարի հետ: Ո՞վ գիտե, միգուցե ձեզ վիճակված է ձեր երկրորդ կեսին գտնել որևէ մաստեր-կլասի ժամանակ կամ նոր գրքի ներկայացմանը: Եվ եթե նույնիսկ այդ ծանոթությունը մնա զուտ գործնական, միևնույնն է, դուք կրկին շահումով դուրս կգաք՝ ձեռք բերելով նոր և օգտակար ծանոթություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել