Միգուցե օգնի...

7 կանոն` ըստ ամերիկացի գրող Դեյլ Քարնեգիի, որոնք կիրառելու դեպքում մարդն իրեն հոգեպես հանգիստ ու երջանիկ կզգա... 

1. Մտածե՛ք և ձեզ պահե՛ք կենսուրախ ու ձեզ թեթև կզգաք: Մարդկանց մեծամասնությունը երջանիկ է մոտավորապես այնքանով, որքանով լի է երջանիկ լինելու վճռականությամբ:
2. Երբեք մի՛ փորձեք հաշիվ մաքրել ձեր թշնամիների հետ, որովհետև դրանով շատ ավելի մեծ վնաս կբերեք ձեզ, քան նրանց: Երբեք մի՛ մտածեք այն մարդկանց մասին, ովքեր տհաճ են ձեզ:
3. Երախտամոռության պատճառով ապրումներ ունենալու փոխարեն երախտագիտություն մի՛ ակնկալեք: Հիշե՛ք, որ երջանկություն ձեռք բերելու միակ եղանակը ոչ թե երախտագիտություն ակնկալելն է, այլ բարին արարելը հանուն սեփական ուրախության: Երախտագիտությունը բնավորության այնպիսի գիծ է, որը պետք է դաստիարակել:
4. Հաշվե՛ք ձեր հաջողությունները, ոչ թե անախորժությունները: Կյանքում մարդ իր առջև երկու նպատակ պիտի դնի՝ առաջին՝ իրականացնել այն, ինչին նա ձգտում է, երկրորդ՝ ձեռքբերել ուրախանալու կարողություն:
5. Մի՛ ընդօրինակեք ուրիշներին: Գտե՛ք ձեզ և հարազա՛տ մնացեք ինքներդ ձեզ, իսկ ընդօրինակումն ինքնասպանություն է:
6. Երբ ճակատագիրը շնորհում է ձեզ լիմոն, աշխատե՛ք դրանից լիմոնադ պատրաստել: Կյանքում ամենագլխավորը սեփական հաջողությունները առավելագույնս օգտագործելը չէ: Յուրաքանչյուր հիմար ընդունակ է դրան: Կարևորը կորուստներից օգուտ քաղելու կարողությունն է: Դա խելք է պահանջում, դրանում էլ թաքնված է խելացի և հիմար մարդկանց տարբերությունը:
7. Մոռացե՛ք ձեր անախորժությունները, փորձե՛ք մի քիչ երջանկություն տալ ուրիշներին: Բարիք գործելով ուրիշներին՝ դուք առաջին հերթին օգնում եք ձեզ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել