Ջորջիայի համալսարանի գիտնականները վերլուծել են ավելի քան 900 ամուսնական զույգերի տվյալները։ Նրանք պարզել են, որ կանայք, ովքեր կատարել են երեխայի խնամքի ողջ պարտականությունները կամ մեծ մասը, ամենից քիչն են գոհ եղել իրենց հարաբերությունների որակից և սեռական կյանքից։ Իսկ պարտականությունների բաշխումը դրական է ազդել ամուսինների հարաբերությունների որակի վրա։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։
Եթե երեխայի դաստիարակությամբ հիմնականում տղամարդն է զբաղվել, կինը գոհ է եղել ինտիմ կյանքի որակից։ Սակայն այդ դեպքում տղամարդիկ են եղել ամենից քիչ բավարարված։ Հավասար չափաբաժնով գոհունակություն առկա է եղել այն զույգերի մոտ, ովքեր կիսել են երեխայի խնամքի պարտականությունները։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



